Մարզերում թատերական կյանքն ակտիվացել է. Արթուր Ղուկասյան

21:17 • 29.01.16

«ՀայՖեստ»-ի նախագահ Արթուր Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տարվա ծրագրերին ասաց, որ ծրագրերի առումով տարին հագեցած է, համագործակցում են մի շարք երկրների՝ Լեհաստանի,  Գերմանիայի հետ և նախատեսում են 2018 թվականին Ղազախստանում և Էստոնիայում փառատոն անցկացնել:


«Ընդհանրապես աշխարհում յուրաքանչյուր երկրում մշակութային շուկայի մեջ պետությունը կարևորագույն դեր է կատարում: Անհնարին է կազմակերպել ինչ-որ մի բան կատարողական արվեստներում՝ առանց դոնորների, իսկ դոնորի դերում պետությունն է»,- ասաց նա և նկատեց, որ Հայաստանում պետական բյուջեն գնալով ոչ թե ավելանում է, այլ պակասում է, թեև իրենց առաջարկած ծրագրերին Մշակույթի նախարարությունը հիմնականում դրական է վերաբերում:


«Գեղարվեստական իմաստով ես տեսնում եմ շարունակական աճ, որը կլինի 2016-ին»,-ասաց նա և նկատեց, որ մարզերում թատերական կյանքն ակտիվացել է:


Ինչ վերաբերում է թատերական գործիչների սոցիալական վիճակին և դրանից ելնելով այլ աշխատանքով զբաղվելուն, ապա Արթուր Ղուկասյանն ասաց, որ Հայաստանն այդ առումով բացառիկ չէ: «Այդ խնդիրը կա բոլոր տեղերում, որովհետև բոլոր տեղերում ստեղծագործողը սոված է»,-ասաց նա:
 

Մարզերում թատերական կյանքն ակտիվացել է. Արթուր Ղուկասյան