Քիմ Բեսինջերը կխաղա «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի 2-րդ մասում

20:51 • 29.01.16

Հոլիվուդի ամենագեղեցիկ ու սեքսուալ դերասանուհիներից մեկը` Քիմ Բեսինջերը, կնկարահանվի 2015թ. մեծ աղմուկ հանած «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի շարունակությունում:


Ինչպես նշում է hollywoodlife.com-ը, 63-ամյա դերասանուհին կմարմնավորի տիկին Ռոբինսոնի կերպարը: Ըստ սցենարի, զգացմունքային շիկահերը գայթակղում է իրենից մի քանի տասնյակ տարով փոքր Կրիստիանին, ում մարմանվորում է Ջեյմի Դորնանը:


Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի նկարահանումը սպասվում է գարնանը:

 

Քիմ Բեսինջերը կխաղա «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի 2-րդ մասում