Մայքլ Դուգլասը կիսվել է ընտանիքը պահպանելու գաղտնիքով

10:25 • 29.01.16

Ամուսիններ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը վերջերս կանգնած էին ամուսնալուծության շեմին, և նրանց հարաբերությունները լուրջ ճգնաժամ էին ապրում: Այնուհանդերձ, որոշ ժամանակ անց նրանք կրկին միավորվեցին` հայտարարելով, որ ճգնաժամն արդեն անցյալում է:

 

Ինչպես նշում է elle.ru-ն, օրերս 71-ամյա դերասանը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկել ընտանեկան երջանկությունը` մանրամասնելով, որ դա ոչ միայն իր, այլև կնոջ քրտնաջան աշխատանքի արդյունքն էր:


«Մենք երկուսս էլ շատ աշխատեցինք այդ ուղղությամբ: Չեմ կարծում, որ սերը հնարավոր է փրկել, եթե զույգից որևէ մեկն արդեն ամեն ինչ ավարտված է համարում։ Մենք ավելի փորձառու ու խելացի ենք դարձել, և այս արդյունքին հասնելու համար բավական երկար ժամանակ պահանջվեց: Այժմ մենք շատ ենք գնահատում մեր ունեցածը»,-պատմել է օսկարակիր դերասանը:


Դուգլասը նաև խոստովանել է, որ 5 տարի առաջ իր մոտ ախտորոշված կոկորդի քաղցկեղը, որն իրեն հաջողվեց հաղթահարել, կյանքին, կնոջն ու երեխաներին ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու շարժառիթ է դարձել։

Майкл Дуглас и Кэтрин Зета-Джонс

Майкл Дуглас


 

Մայքլ Դուգլասը կիսվել է ընտանիքը պահպանելու գաղտնիքով