Հարիսոն Ֆորդն ու Էնթոնի Հոփքինսը կնկարահանվեն «Պետական գաղտնիքներ» ֆիլմում

23:53 • 29.01.16

Հոլիվուդյան դերասաններ Հարիսոն Ֆորդն ու Էնթոնի Հոփքինսը  կնարահանվեն  «Պետական գաղտնիքներ» ֆիլմում, որի հիմքում ընկած են հատուկ ծառայությունների մասին պատմությունները:


Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը` ֆիլմի  նկարահանումներին  կմասնակցի նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանուհի Նատալի Դորմերը, ինչպես նաև դերասաններ Պոլ Բեթանին և Մարտին Ֆրիմենը:


Ֆիլմը նկարահանվելու է «Լրտեսուհին, ով փորձեց կանգնեցնել պատերազմը» գրքի մոտիվներով, որը պատմում է իրաքյան պատերազմի մասին: Պարբերականի տվյալներով ֆիլմի հիմքում ընկած են լինելու իրական պատմություններ:

 

Հարիսոն Ֆորդն ու Էնթոնի Հոփքինսը կնկարահանվեն «Պետական գաղտնիքներ» ֆիլմում