Այսօր օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրն է

16:21 • 29.01.16

Այսօր օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրն է։


Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։

Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին` 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին.տեղեկանում ենք Վիկիպեդիա կայքից ։ 1975 թվականին կայացել է նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։


1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico)։


Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը ՝«Ռիգոլետո»՝ 208 ներկայացում, «Աիդա»՝ 70 ներկայացում: Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը՝ Գյաուրով, Միրելլա Ֆրենի, Լեոնտին Պրայս, Գրեյս Բամբրի, Գենա Դիմիտրովա, Լուչիանո Պավարոտտի, Պլաչիդո Դոմինգո, և այլն:


Ընդամենը տաս տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կառուզոն, Բենիամինո Ջիլին և Ֆրանկո Կորելլին։

Այսօր օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրն է