Մահացել է Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր Փոլ Քանթները

10:06 • 29.01.16

Յոթանասունչորս տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան լեգենդար Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր Փոլ Քանթները, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Երաժշտի մահվան պատճառ են դարձել անցած տարվա մարտին գրանցված սրտի կաթվածից հետո առաջացած բազմաթիվ բարդացումները։

 

Փոլ Քանթները և վոկալիստ Մարտի Բալինը Jefferson Airplane խումբը հիմնել են 1965 թվականին։ Խումբը թողարկել է ութ ալբոմ: Surrealistic Pillow ալբոմից երկու երգ՝ Somebody to Love-ը և White Rabbit-ը, ներառվել են Rolling Stone ամսագրի կողմից բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։

 

1996 թվականին Քանթները ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում։

 

 

Մահացել է Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր Փոլ Քանթները