Հրապարակվել է «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարների և մասնակիցների ցուցակը
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության արարողության հաղորդավարների և մասնակիցների ցուցակը, որն այս տարի տարբերվում է իր էթնիկ զանազանությամբ, գրում է BBC-ն։
Փետրվարի 28-ի արարողության մասնակիցների թվում են Բենիսիո Դել Տորոն, Վուփի Գոլդբերգը և Քևին Հարթը։
«Այդ դերասաններից յուրաքանչյուրը հրաշալի բնորոշ տարր կբերի օսկարյան բեմ»,- նշել են մրցանակաբաշխության պրոդյուսերներ Դևիդ Հիլն ու Ռեջինալդ Հադլին։










