Կանադացին ասպազենք է ստեղծում մկների ու կատուների համար. (լուսանկարներ)
Մկների ու կատուների հավերժ պայքարը այժմ նաև դեկորատիվ արվեստում է արտացոլվել, գրում է Russia Today-ը:
Կանադացի արվեստագետ Ջեֆ դը Բոերը ստեղծում է ասպազենքեր այդ հավերժական հակադրման երկու կողմերի համար էլ:
Արվեստագետը նշում է, որ այս հարցում իրեն ոգեշնչում են Հին Հռոմի զինվորների, պարսից ռազմիկների, Ճապոնիայի սամուրայների ռազմական հանդերձները:
Այս ասպազենքերից յուրաքանչյուրի պատրաստումը 40-ից 400 ժամ է պահանջում:


















