Բեյոնսեին քննադատել են՝ հնդկական մշակութն աղավաղելու համար (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի r'n'b երգչուհի Բեյոնսեն Coldplay խմբի հետ նկարահանել է նոր տեսահոլովակ` Hymn For the Weekend երգի հիման վրա:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, տեսահոլովակը նկարահանվել է Մումբայի քաղաքում: Դրանում երգչուհին ներկայացել է ավանդական սարի կրող բոլիվուդյան դերասանուհու կերպարով:
Սակայն շատերին Բեյոնսերի նոր աշխատանքը դուր չի եկել: Նրանց կարծիքով՝ ամերիկացի երգչուհի աղավաղել է հնդկական մշակույթը` այն օգտագործելով շահույթ ստանալու համար:










