Հայտնի է դարձել՝ որտեղ շաղ կտան ռոքի լեգենդ Դևիդ Բոուիի աճյունամոխիրը և ում է նա կտակել իր միլիոնները

11:44 • 30.01.16

Մանհեթենի դատարանում բացված ռոք երաժշտության լեգենդ Դևիդ Բոուիի կտակի համաձայն՝ վերջինիս 100 միլիոն դոլար գնահատվող կարողության կեսը (50 տոկոսը) անցնում է նրա կնոջը` մոդել Իմանին, 25-ական տոկոս՝ իր 2 երեխաներին՝ որդուն և դստերը, գրում է The New York Daily News-ը։

 

Նա նաև 2 միլիոն դոլար է կտակել իր երկարամյա օգնականին և 1 միլիոն դոլար` ավագ որդու խնամակալին։

 

Լրատվամիջոցը նշում է, որ հունվարի 10-ին, 69 տարեկանում քաղցկեղից մահացած Բոուիի ցանկությունն է եղել, որ մահից հետո իր աճյունամոխիրը, ըստ բուդդայական ծիսակարգի, շաղ տան ինդոնեզական Բալի կղզու վրա։

 

Աշխարհահռչակ երաժիշտն իր կտակը ստորագրել է դեռևս 2004թ.-ին, երբ սրտի կաթված է ստացել։

Հայտնի է դարձել՝ որտեղ շաղ կտան ռոքի լեգենդ Դևիդ Բոուիի աճյունամոխիրը և ում է նա կտակել իր միլիոնները