Առանց ձեռքերի ծնված լեհ նկարիչը իրականացրել է իր երազանքն ու այժմ հիպերիրական նկարներ է ստեղծում (լուսանկարներ)
Boredpanda.com-ը ներկայացրել է լեհ նկարիչ Մարիուշ Կեդիերսկիին, ում ստեղծագործությունները կրկնակի տպավորիչ և ապշեցուցիչ են դառնում, երբ տեսնում ես, թե ինչպես են դրանք ստեղծվում:
23-ամյա նկարիչը ծնվել է առանց ձեռքերի, սակայն, իր իսկ խոսքով, դա նրան չի խանգարել կյանքի կոչելու իր երազանքը: Նա հիպերիրական նկարներ է պատկերում: Դրանց մեծ մասը դիմանկարներ են:
Նկարչությամբ նա զբաղվում է վերջին 7 տարին և այդ տարիների ընթացքում 700-ից ավելի նկարներ է պատկերել: 2013-ին Վիեննայում Մարիուշն արժանացել է «Լավագույն համաշխարհային նկարիչ» մրցանակին: Ցուցադրություններ է ունեցել Կրակովում, Վիեննայում, Օքսֆորդում, Վրոցլավում:

















