«Գաղտնի նյութեր» սերիալի նոր եթերաշրջանի առաջին սերիան դիտել է ավելի քան 16 մլն մարդ

14:00 • 30.01.16

Ամերիկյան Fox հեռուստաալիքի եթերում հունվարի 24-ին կայացել է հանրահայտ «Գաղտնի նյութեր» (X Files) սերիալի նոր եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան, որը դիտել է ավելի քան 16 մլն մարդ:


Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, դերասաններ Դևիդ Դուխովնիի ու Ջիլիան Անդերսոնի մասնակցությամբ հեռուստասերիալը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես 18-49 տարեկան հեռուստալսարանի շրջանում:

 

Հայտնի է, որ նոր եթերաշրջանի համար նկարահանվել է ընդամենը 6 սերիա, իսկ «Գաղտնի նյութերի» հետագա ճակատագիրը կվճռի հեռուստատեսային վարկանիշի ցուցանիշը. բարձր լինելու դեպքում նկարահումները կշարունակվեն:


 

«Գաղտնի նյութեր» սերիալի նոր եթերաշրջանի առաջին սերիան դիտել է ավելի քան 16 մլն մարդ