Black Sabbath խումբը հետաձգել է հրաժեշտի շոուն՝ Օզի Օսբորնի հիվանդության պատճառով

14:54 • 01.02.16

Բրիտանական Black Sabbath ռոք խումբը ստիպված է եղել հետաձգել հրաժեշտի շոուն՝ Օզի Օսբորնի հիվանդության պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«The End» համերգային շրջագայության շրջանակում Էդմոնթոնում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել շաբաթ օրը համերգի մեկնարկից մի քանի ժամ առաջ, խումբը ստիպված է եղել չեղյալ հայտարարել նաև երկուշաբթի օրը նախատեսված ելույթը Կալգարիում: Խմբի հայտարարությունում նշվում է, որ Օսբորնի մոտ սինուսիտ է:

 

Black Sabbath-ի անդամները խոստանում են շոուի նոր ամսաթվերի հետ կապված մանրամասները հայտնել անմիջապես այն բանից հետո, երբ դրանք հայտնի դառնան: Հանդիսատեսը կարող է գալ այդ համերգներին իրենց ունեցած տոմսերով։

 

Խմբի հրաժեշտի շրջագայությունը կվերսկսվի փետրվարի 3-ին Վանկուվերում: Շրջագայության առաջին փուլը կավարտվի փետրվարի 27-ին Նյու Յորքում: Այնուհետև խումբը կմեկնի Ավստրալիա և Եվրոպա, ինչից հետո կվերադառնա ԱՄՆ։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Black Sabbath-ի վերջին ալբոմը կկարողանա ձեռք բերել միայն հրաժեշտի շոուների հանդիսատեսը։

Black Sabbath խումբը հետաձգել է հրաժեշտի շոուն՝ Օզի Օսբորնի հիվանդության պատճառով