Հարիսոն Ֆորդն ու Էնթոնի Հոփքինսը կնկարահանվեն «Պաշտոնական գաղտնիքներ» թրիլերում
Հարիսոն Ֆորդը և Էնթոնի Հոփքինսը կնկարահանվեն «Պաշտոնական գաղտնիքներ» քաղաքական թրիլերում: Բացի նրանցից՝ նոր ֆիլմում կնկարահանվեն նաև Նատալի Դորմերը և Մարտին Ֆրիմանը, գրում է buro247.ru-ն:
Ֆիլմի սյուժեն հիմնված է «Լրտեսուհին, ով փորձել է կանգնեցնել պատերազմը» գրքի հիման վրա: Այն պատմում է բրիտանացի հետախույզ Քեթրին Գանի իրական պատմությունը, ում դերը կկատարի Նատալի Դորմերը:
2003-ին նա սկսել է մամուլի հետ կիսվել ամերիկյան գաղտնի ծառայությունների գործունեության մասին տեղեկություններով։ Արդյունքում Գանը ձերբակալվել է պետական գաղտնիքները The London Observer-ի թղթակցին փոխանցելու համար:
Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Ջասթին Չադվիքը, ով հայտնի է հանդիսատեսին «Եվս մեկը Բոլեյն ընտանիքից» ֆիլմից:
Նկարահանումները կսկսվեն այս տարվա մայիսին:










