Օրական մի քանի արմավն օգնում է բարելավել իմունիտետն ու մարսողությունը

22:56 • 12.02.16

Արմավը մաւդկության հայտնի է վաղուց. հնագիտական տվյալների համաձայն թվագրվում է մ.թ.ա.  7-րդ հազարամյակին: Այն բուժական նպատակով մշտապես կիրառվել է Միջին Արևելքում:


Արմավը հարուստ է  պղնձով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, մանգանով, B6, A, K,  վիտամիններով, ռիբոֆլավինով և այլ սնուցիչներով: Այս մասին գրում է  Healthy lifeland.com-ը` ներկայացնելով արմավի օգտակար հատկություններից մի քանիսը:


1. Բարելավում է մարսողությունը: Լուծվող մանրաթելերի մեծ պարունակության շնորհիվ արմավը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես փորկապության ժամանակ:


2.  Բարելավում է իմունային համակարգն ու ամրապնդում է ոսկորները: Սննդարար մեծ արժեքի շնորհիվ այս միրգը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղից:


3. Կարգավորում է երկաթի պարունակությունը սակավարյունության ժամանակ:


4. Պահպանում է սրտի առողջությունը: Արմավը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա, հատկապես, երբ այն լցնում եք ջրի մեջ և թոնում մի քանի ժամ մնա, որից հետո ուտում եք:


5. Թեթևացնում է ալերգիան: Օրգանական ծծմբի պարունակության շնորհիվ արմավն   թեթևացնում է սեզոնային ալերգիաները, ինչպես նաև շնչառական ալերգիաները:

 

 

Օրական մի քանի արմավն օգնում է բարելավել իմունիտետն ու մարսողությունը