6 եղանակ` առավոտյան հեշտ արթնանալու համար (տեսանյութ)
Ամեն օր միլիարդավոր մարդիկ արթնանում են վաղ առավոտյան բավականին հոգնած և փորձում սկսել նոր աշխատանքային օրը: Tech insider-ը գիտականորեն ապացուցված եղանակ է ներկայացնում, որը կօգնի օրն առավել առույգ սկսել և հեշտությամբ վեր կենալ անկողնուց:
1. Դրան անհրաժեշտ է սկսել պատրաստվել երեկոյան: Նախ պետք է ճիշտ ընտրել այն ժամը, երբ կարող եք արթնանալ և հասցնել աշխատանքի: Շատերը 7-9 ժամվա քնի կարիք ունեն:
2. Խուսափեք քնելուց առաջ ալկոհոլ օգտագործելուց կամ ուտելուց: Ուշ ժամին ուտելը այրոց է առաջացնում, իսկ ալկոհոլը խանգարում է հանգիստ քունը:
3. Սենյակից դուրս հանեք սմարթֆոնը, նոթբուքը կամ պլանշետը: Հարվարդի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կապույտ լույսն ամենից շատ է ազդում քնի հանգստության վրա, քան որևէ այլ լույս:
4. Պառկելուց առաջ 30 րոպե հատկացրեք հանգստանալուն: Գիրք կարդալը, ամսագիր թերթելը կամ մեդիտացիան մարմինը և միտքը հանգստացնելու հիանալի միջոցներ են:
5. Արթնանալուն պես հնարավորինս շուտ փնտրեք արևի լույսը: Պայծառ լույսը դադարեցնում է մելատոն հորմոնի արտադրությունը, որը կարգավորում է քունը:
6. Մարզվեք առավոտյան մոտ 20 րոպե: Գիտնականները փաստում են, որ ցանկացած մարզում էներգիա է հաղորդում:










