Սրտի համար վնասակար է ինչպես քնի պակասը, այնպես էլ ավելցուկը. գիտնականներ

23:30 • 20.02.16

Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ձեռք բերելու վտանգին ենթակա են ինչպես մշտական անբավարար քուն ունեցող, այնպես էլ չափազանց շատ քնող մարդիկ:

 

Ինչպես հայտնում է  ТАСС-ը` այս եզրահանգմանն են եկել Նորվեգիայի և Թայվանի գիտնականների խումբը, ովքեր լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացրել  խաղաղօվկիանոսյան  կղզում, որին մասնակցել են 392 000 մարդ:


Ստացված արդյունքները վկայում են, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը 36  տոկոսով ավելի շատ են  օրական 4 ժամ կամ ավելի քիչ քնող մարդկանց մոտ, քան  4-8 ժամ, ինչն ապացուցում է, որ քնի պակասը չափազանց  վնասակար է: Այդ սթրեսին օրգանիզմն արձագանքում է հաճախակի դարձած սրտխփոցով, արյան ճնշման բարձրացմամբ, որոնք ռիսկի գործոններ են:

 

Մյուս կողմից` 8 ժամից ավել քնող մարդկանց մոտ ևս նկատվել է սրտային հիվանդություններից մահացության 28 տոկոսով ավելի բարձր մակարդակ:

 
 

Սրտի համար վնասակար է ինչպես քնի պակասը, այնպես էլ ավելցուկը. գիտնականներ