Շոկոլադի կանոնավոր օգտագործումը բարելավում է ուղեղի ճանաչողական գործառույթը. հետազոտություն

21:20 • 22.02.16

Շոկոլադի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է թողնում ուղեղի ճանաչողական գործառույթի վրա:

Ինչպես փոխանցում է The Independent-ը` գիտնականներն այս եզրահանգմանն են եկել վերջերս կատարված հետազոտության արդյունքում` ուսումնասիրելով 23-98 տարեկան 968 մարդկանց  տվյալները:

Նրանք հաշվի են առել փորձի մասնակիցների ընդունած շոկոլադի օրական չափաբաժինը և սիրտ-անոթային համակարգի ռիսկային գործոնները, ինչպես նաև ուղեղի ճանաչողական գործառույթը:

Հետազոտողները պարզել են, որ շոկոլադի կանոնավոր օգտագործումը սերտորեն կապված է ճանաչողական գործառույթի  ակտիվության, տեսողա-տարածողական հիշողության, վերլուծական և փորձաքննական ունակությունների հետ` անկախ սննդի ընդունման այլ սովորույթներից:

Շոկոլադն այս դրական ազդեցությամբ պարտական է կակաոյի պարունակության մեջ առկա ֆլավանոլներին:

 

Շոկոլադի կանոնավոր օգտագործումը բարելավում է ուղեղի ճանաչողական գործառույթը. հետազոտություն