Ինչու է աղի չափից շատ օգտագործումը խիստ վտանգավոր առողջությանը

22:09 • 03.03.16

Աղն առկա է գրեթե ցանկացած ուտեստի մեջ` լինի դա արագ սնունդ, ապուր, թե մեկ այլ բան: Հաճախակի և մեծ քանակությամբ աղի օգտագործումը վնասակար է առողջությանը, գրում է Express.co.uk-ը:

 

Աղի մեծ քանակությամբ սպառումը  հնարավոր է սրտանոթային և ճնշման  խնդիրներ առաջացնի:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել ընդամենը 5 գրամ աղ, քանզի պարբերաբար ավելին օգտագործելը նպաստում է ծարավի առաջացմանը, իսկ ջրի ավելցուկը օրգանիզմում կարող է հանգցնել ճնշման խնդիրների, ինչն էլ իր հերթին կբերի սրտի և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը` ընդհուպ մինչև կաթվածի:

 

Աղի չարաշահումը կարող է նպաստել նաև երիկամների հիվանդության առաջացմանը:

Ինչու է աղի չափից շատ օգտագործումը խիստ վտանգավոր առողջությանը