Օգտակար ճարպով հագեցած սննդատեսակներ, որոնք կօգնեն ձերբազատվել ավելորդ քաշից
Ճարպերը ևս կարող են նպաստել ավելորդ քաշից ձերբազատվելուն: Ճիշտ ժամին և ճիշտ չափաբաժնով ուտելու պարագայում ճարպերը մեծ օգուտ կարող են տալ օրգանիզմին` կարգավորելով նյութափոխանակությունն ու հորմոնների բալանսը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, միայն հացահատիկային սննդակարգը կարող է խանգարել օրգանիզմի բնականոն կենսագործունեությանն ու հորմոնների արտադրությանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է օգտագործել բնական, հագեցած ճարպեր, որոնք սիրտ-անոթային հիվանդություններ չեն առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել հետևյալ սննդատեսակները:
1. Կոկոսի յուղ: Այն կարելի է օգտագործել սովորական բուսայուղի փոխարեն և ուտեստները պատրաստել կոկոսի բնական յուղով:
2. Ավոկադո: Այն կարելի է ավելացնել ցանկացած ճաշատեսակի մեջ կամ ուտել ամբողջական` որպես միրգ:
3. Վայրի սաղմոն: Բնական սաղմոնը կարելի է օգտագործել ինչպես ծխեցված, տապակած, այնպես էլ խաշած վիճակում:
4. Ձիթապտղի յուղ: Այն ևս առողջարար յուղերի շարքին է դասվում, որով կարելի պատրաստել ցանկացած ուտեստ և ավելացնել աղցաններին:
5. Կտավատի ձեթ: Օմեգա-3 ճարպաթթուներով հագեցած կտավատի ձեթը կարելի է օգտագործել աղցանների հետ, ինչպես նաև ավելացնել առավոտյան շիլաներին:
6. Մակադամիա կամ ավստրալիական ընկույզ: Այն հագեցած է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով, որոնք առկա են նաև կտավատի սերմի, սաղմոնի, չիայի սերմերի, կաթնամթերքի, ընկույզի մեջ:
7. Նուշ: Այն հագեցած է հանքանյութերով և վիտամիններով և կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի:
8. Ձվի դեղնուց: Այն 100 տոկոսով պարունակում A, D, E, K վիտամիններ, կալցիում, ցինկ, երկաթ, վիտամին B 6 և 12:










