Թրամփի դեմ «աննախադեպ հարձակում» է խոստանում Anonymous հաքերային խումբը (տեսանյութ)

11:57 • 01.04.16

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ աննախադեպ հարձակում է խոստացել Anonymous հաքերային խումբը:

 

Խմբավորման YouTube-ի ալիքում տեղադրված հոլովակում ասվում է, որ հաքերներն ԱՄՆ նախագահի թեկնածուի դեմ «պատերազմ են սկսում», փոխանցում է Вести-ն։

 

Anonymous-ն արդեն համացանցում տեղադրել է միլիարդատիրոջ ապահովագրական վկայականի և հեռախոսի համարները: Իսկ ուրբաթ օրը նրանք մտադիր են հասնել Թրամփի պաշտոնական կայքի և բիզնես կառույցների սերվերների աշխատանքի դադարեցմանը։


 

Թրամփի դեմ «աննախադեպ հարձակում» է խոստանում Anonymous հաքերային խումբը (տեսանյութ)