BMW-ն ստեղծել է մանկական կոշիկներ, որոնք թույլ չեն տա երեխային անընդհատ ընկնել (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերությունը ստեղծել է xDrive Baby Boots նորարարական կոշիկները, որոնք նախատեսված են 1-3 տարեկան երեխաների համար:
Ինչպես նշում է mirror.co.uk-ը, մասնագետների մշակած բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ նոր քայլող ու քայլել սովորող երեխաներն այդքան շուտ-շուտ չեն ընկնի: Աերոդինամիկ դիզայնով կոշիկները կօգնեն, որպեսզի երեխաները կարողանան պահել մարմնի հավասարակշռությունը:
«BMW xDrive Baby Boots-ը հարմարավետության ու ապահովության գերազանց համադրություն է»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ջոս Ֆյուլինը` հավելելով, որ գերմանական բրենդը մանկական կոշիկի արտադրության ոլորտում մեծ հեռանկար է տեսնում։












