popSLATE-ը «կրկնակի» էկրան է ստեղծել iPhone-ի համար (տեսանյութ)

11:19 • 01.04.16

Ամերիկյան popSLATE ընկերությունը բացառիկ E Ink էկրան է ստեղծել, որը նախատեսված է iPhone սմարթֆոնի համար ու ամրացվում է դրա հետին պանելին:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այն անչափ հարմար է, քանի որ հեռախոսը «զինում» է միանգամից 2 էկրանով:

 

Հետաքրքրական է, որ կրկնակի էկրանը թույլ է տալիս օգտվել հեռախոսից նույնիսկ այն դեպքում, երբ մարտկոցն ապալիցքավորվել է, ու գլխավոր էկրանը չի միանում:


Նորարարական էկրանի գինը 130 դոլար է:

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

popSLATE-ը «կրկնակի» էկրան է ստեղծել iPhone-ի համար (տեսանյութ)