«Քուն առանց երազի». երկու անգամ մահացածը՝ կլինիկական մահվան մասին

19:28 • 01.04.16

Reddit կայքի օգտատերը, որը հանդես է գալիս r00tdude անվամբ, կայքի օգտատերերին  պատմել է իր  երկու կլինիկական մահերի մասին, գրում է express.co.uk-ը:



Նրա «առաջին» մահը եղել է մոտոցիկլետի վթարի հետևանքով, երբ նա «երկու րոպեով մահացել էր» մարմնի ֆիզիկական ուժեղ ցավերի պատճառով:

«Ես կորցրել էի գիտակցությունս, չէր խփում պուլսս, չկար շնչառություն»,-գրել էր նա Reddit կայքում:

«Երկրորդ մահը» վիրահատությունից հետո տանջալից ցավերի և մեծ քանակությամբ ընդունած ցավազրկողների պատճառով էր»,- գրել է օգտատերը:

Անդրադառնալով մահից  հետո զգացողություններին նա ասել է. «Պարզապես ամենինչ սև էր և դատարկ: Չկային մտքեր, գիտակցություն, կար միան ոչինչ: Երկու դեպքում էլ ես պարզապես տեղում չէի: Այն կբնութագրեմ, որպես  քուն` առանց երազի, երբ թվում է թե երկար ժամանակ քնած ես, սակայն իրականում դա տևել է ընդամենը 15 րոպե»։


«Ես աթեիստ եմ, սակայն իմ «մի մասը» միշտ ցանկացել է հավատալ, որ կա Աստված և դրախտ, կա մեզանից վեր մի բան»,- գրել է նա։

 

«Քուն առանց երազի». երկու անգամ մահացածը՝ կլինիկական մահվան մասին