Եգիպտոսում 3400-ամյա դամբարանադաշտ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հնագետները Նեղոս գետի ափին նախկինում անհայտ դամբարանադաշտ են հայտնաբերել, որը կազմված է 42 ժայռափոր գերեզմանից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Live Science-ին հղումով, գերեզմանատունը գնահատվում է 3400 տարվա հնության: Համալիրը, որտեղ հայտնաբերվել է դամբարանադաշտը, կոչվում է Գեբել էլ-Սիլսիլա:
Նախկինում հայտնի էր, որ այդ վայրում հնում քարհանք է գտնվել, որտեղ ավազաքար էր արդյունահանվում: Ավելի ուշ պեղումների ժամանակ նաև մի քանի արձաններ էին հայտնաբերվել:
Գարնանային պեղումների արդյունքում գիտնականները հայտարարեցին, որ այնտեղ նաև գերեզմանոց է տեղակայված:















