ԻՊ-ի գրոհայինները Մոսուլի համալսարանում նոր սերնդի պայթուցիկ սարքերի արտադրություն են սկսել. The Wall Street Journal

12:44 • 02.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լաբորատորիաների հիման վրա Իրաքի Մոսուլ քաղաքի համալսարանում նոր սերնդի պայթուցիկ սարքերի արտադրություն են սկսել, այդ թվում`քիմիական մարտական մասերի։

 

Այս մասին The Wall Street Journal-ին ասել է գեներալ Խաթեմ Մագսուսին, ով Իրաքում պայթուցիկների գծով առաջատար մասնագետ է։ Նրա խոսքով՝ գրոհայինները պատրաստել են պերօքսիդային ռումբեր և մահապարտների գոտիներ, այնպիսիք, ինչպիսիք օգտագործվել են Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների ժամանակ։ 

 

Գեներալի տվյալներով՝ ահաբեկիչները պատրաստել են նաև պայթուցիկներ նիտրատների հիման վրա:

 

«Մոսուլի համալսարանն ԻՊ-ի լավագույն հետազոտական կենտրոնն է աշխարհում»,- հայտարարել է գեներալը` հավելելով, որ Մոսուլում նախապատրաստել են նաև մահապարտների։
 

ԻՊ-ի գրոհայինները Մոսուլի համալսարանում նոր սերնդի պայթուցիկ սարքերի արտադրություն են սկսել. The Wall Street Journal