Սքարլեթ Յոհանսոնի երկրպագուն դերասանուհու տեսքով ռոբոտ է ստեղծել, որը ծիծաղում և աչքով է անում հաճոյախոսության լսելիս (լուսանկարներ, տեսանյութ)

00:55 • 02.04.16

Գրաֆիկ դիզայները ստեղծել է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի կրկնօրինակ ռոբոտը, որը աչքով է անում և ծիծաղում է, երբ իրեն ասում են, որ գեղեցիկ է:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` դիզայներ Ռիկի Ման, ով մեծացել է ռոբոտների մասին մուլտֆիլմեր դիտելով, ցանկացել է երբևէ ինքնուրույն ռոբոտ պատրաստել:


Իր մանկության երազանքը տղամարդն իրականացրել է 42 տարեկանում` իրական չափսերի ռոբոտ պատրաստելով իր տան պատշգամբում:


Նրա 50 000 դոլար բյուջե ունեցող և մեկուկես տարվա աշխատանքի արդյունքը հոլիվուդյան դերասանուհու կրկնօրինակ ռոբոտն է:

 

 

 

Սքարլեթ Յոհանսոնի երկրպագուն դերասանուհու տեսքով ռոբոտ է ստեղծել, որը ծիծաղում և աչքով է անում հաճոյախոսության լսելիս (լուսանկարներ, տեսանյութ)