WhatsApp մեսենջերն ուժեղացրել է հաղորդագրությունների պաշտպանությունը

12:40 • 06.04.16

Facebook ընկերությունը, որին 2014 թվականի հոկտեմբերից պատկանում է WhatsApp մեսենջերը, հայտնել է, որ լրացուցիչ քայլեր է ձեռնարկել բջջային հավելվածի օգտատերերի պաշտպանության համար և ուժեղացրել է կոդավորման համակարգը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես պնդում են ընկերությունում՝ WhatsApp-ի 1 միլիարդից ավելի օգտատերերի հաղորդագրությունների պարունակությունը հասանելի կլինի միայն ուղարկողին և տեքստը ստացողին։

 

«Գաղափարը պարզ է. երբ դուք հաղորդագրություն եք ուղարկում, միակ մարդը, ով կարող է այն կարդալ, դա հաղորդագրությունը ստացողն է… Ուրիշ ոչ մեկ չի կարող կարդալ այդ հաղորդագրությունը։ Ո՛չ կիբեռհանցագործները, ո՛չ հաքերները, ո՛չ բռնապետական ռեժիմները: Անգամ մենք չենք կարող այն կարդալ»,- ասված է WhatsApp մեսենջերի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Յան Կումի բլոգում:

 

Կոդավորման համակարգի կատարելագործման աշխատանքը WhatsApp-ի թիմը սկսել է դեռևս երկու տարի առաջ։

 

WhatsApp մեսենջերն ուժեղացրել է հաղորդագրությունների պաշտպանությունը