Ռուսաստանում սառած լճի վրա Գագարինի հարյուր մետրանոց դիմանկարն է ստեղծվել (տեսանյութ)

15:05 • 10.04.16

Տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ Ռյազանի շրջանում գտնվող Վելյե լճի սառած մակերևույթին պատկերվել է առաջին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի հարյուր մետրանոց դիմանկարը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, արվեստի ինքնատիպ գործը ստեղծվել է ընդամենը  մեկ օրում: Դրա հեղինակներն են Իլյա Ստերլյուկինն ու Ալեքսեյ Բուսարովը:

Տղամարդիկ պատմել են, որ Գագարինի հսկայական դիմանկարը ստեղծելու համար իրենք օգտվել են արբանյակային նավիգացիայի սարքավորումներից ու բահերից:

Դիմանկարում Գագարինը պատկերված է ԽՍՀՄ-ի նշանով այն սաղավարտով, որով 55 տարի առաջ՝ ապրիլի 12-ին, իրականացրել է առաջին թռիչքը դեպի տիեզերք:

 

Ռուսաստանում սառած լճի վրա Գագարինի հարյուր մետրանոց դիմանկարն է ստեղծվել (տեսանյութ)