SpaceX-ի Folcon 9 հրթիռը վայրէջք է կատարել օվկիանոսում

21:34 • 10.04.16

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օվկիանոսում տեղադրված հարթակի վրա, հայտնում է The Guardian-ը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Falcon 9-ը արձակվել է ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի՝ Ֆլորիդայում գտնվող կայանից: Րոպեներ այց այն վայրէջք է կատարել օվկիանոսում գտնվող հարթակին:

SpaceX-ի հիմնադիր ու գործադիր նախագահ Էլոն Մասկը, ով Forbes-ի վարկածով աշխարհի միլիարդատերերից մեկն է, հույս է հայտնել, որ շուտով իր հրթիռները կկարողանան թռչել դեպի Միջազգային տիեզերակայան: 


 

SpaceX-ի Folcon 9 հրթիռը վայրէջք է կատարել օվկիանոսում