Facebook-ը պատրաստվում է Messenger-ում չաթ-բոտերի ստեղծման գործիք ներկայացնել
Facebook ընկերությունը պատրաստվում է Messenger բջջային հավելվածում չաթ-բոտերի ստեղծման գործիք ներկայացնել, հաղորդում է TechCrunch-ը։
Հարթակը և API-ն կներկայացվեն ապրիլի 12-ին և 13-ին կայանալիք F8 համաժողովի ընթացքում։
Բոտերի ստեղծման հարթակը, որը պատրաստում է Facebook-ը, ուղղված կլինի բիզնեսներին։ Այն թույլ կտա կառուցել հաճախորդների հետ հաղորդակցության համակարգ՝ ստանդարտացված բազայի հիման վրա։ Բոտերը կկարողանան պատասխանել ոչ միայն տեքստով, այլև «կառուցվածքային հաղորդագրություններով», որոնք ներառում են նաև պատկերներ և հղումներ։
Facebook-ը նաև աշխատում է «կենդանի չաթի» վեբ-գործիքների վրա։ Դրանք թույլ կտան արագացնել հաճախորդի և բիզնեսի շփման գործընթացը։
«Կենդանի չաթի» կոճակները կլինեն ընկերությունների կայքերում, դրանք կապահովեն սպառողի հետ հաղորդակցությունը Messenger ծրագրով։










