Facebook-ը համալրվել է լուսանկարների ձայնային նկարագրության գործառույթով
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը համալրվել է նոր գործառույթով, որը ձայնային նկարագրություն է տալիս յուրաքանչյուր վերբեռնված լուսանկարի համար։
Ինչպես նշում է The Guardian-ը, տվյալ գործառույթը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար, որոնց պարագայում ձայնային նկարագրությունը թույլ կտա ավելի լավ պատկերացում կազմել լրահոսում հայտնված լուսանկարի մասին։
Հայտնի է, որ Facebook-ի համար նախատեսված ձայնային գործառույթը ստեղծել է Apple ընկերությունը` VoiceOver ծրագրակազմի միջոցով։










