ՆԱՍԱ-ն սկսել է միջաստղային ուղևորությունների տեխնոլոգիայի փորձարկումը (տեսանյութ)

14:58 • 12.04.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) տվել է HERTS (Heliopause Electrostatic Rapid Transit System) տեխնոլոգիայի փորձարկման մեկնարկը, որը, ինչպես ենթադրում է գործակալությունը, հեղափոխական կերպով կփոխի մարդու կողմից Արեգակնային համակարգի յուրացման արագությունը և թույլ կտա միջաստղային ուղևորություններ իրականացնել։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նորարարական տեխնոլոգիան առաջարկում է էլեկտրական առագաստի օգտագործումը։ Առագաստը բաղկացած է ավելի քան 20 կմ երկարությամբ ալյումինե բարակ լարերից, որոնցով անցնում է էլեկտրական հոսանքը։

 

Գիտնականները մտադիր են օգտագործել նմանատիպ 10-20 լար, որոնց հատման կետում (առագաստի կենտրոնում) կտեղակայվի միջաստղային ուղևորությունների կայանի հիմնական մասը` անհրաժեշտ սարքավորումներով։


Աղբյուրը մանրամասնում է, որ Արևից արձակվող ու բարձր էներգիայով օժտված պրոտոնները, շարժվելով 400-750 կմ/վրկ արագությամբ, պետք է բախվեն էլեկտրական առագաստի հետ ու այն շարժման մեջ գցեն։

 

 

Плазменная камера, в которой проводятся эксперименты с HERTS