New Balance-ը 3D տպիչով ստեղծված մարզակոշիկ է ներկայացրել
New Balance ընկերությունը ներկայացրել է Zante Generate սահմանափակ քանակությամբ մարզակոշիկների սերիան, որոնց ներբանն ամբողջությամբ ստեղծվել է 3D տպիչի օգնությամբ:
New Balance մարզակոշիկների ստեղծման համար կիրառվել է ընտրովի լազերային այրման մեթոդը։ Շերտ առ շերտ պոլիմերային փոշին ամրանում է, որի արդյունքում ստեղծվում է կոշիկի ներբանը:
Ընկերությունը պնդում է, որ նման ներբանով մարզակոշիկներն ավելի ամուր են և ճկուն, քան սովորական եղանակով ստեղծվածները:
Zante Generate մեկ զույգն արժե 400 դոլար: Դրանք վաճառքի են հանվում Բոստոնում, սակայն կարելի է պատվիրել նաև առցանց:













