Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի մեսենջերում բոտերի օգտագործման համար հարթակի ստեղծման մասին
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ապրիլի 12-ին F8 համաժողովի ժամանակ հայտարարել է սոցիալական ցանցի մեսենջերում բոտերի օգտագործման համար հարթակի ստեղծման մասին, հաղորդում է meduza.io-ն։
Ինտերֆեյսը թույլ կտա ընկերություններին ուղղակիորեն շփվել հաճախորդների հետ, օրինակ՝ ապրանքներ պատվիրելու, բովանդակություն տարածելու և տեխնիկական աջակցության համար։
Ցուկերբերգի կարծիքով՝ բոտերը կփոխարինեն անվճար հեռախոսային համարներին ծառայությունների պատվիրման համար։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Facebook ընկերությունը պատրաստվում է Messenger բջջային հավելվածում չաթ-բոտերի ստեղծման գործիք ներկայացնել։










