«Իսլամական պետության» գրոհայինները ավերել են «Աստծո դարպասներ» կոթողը Իրաքում
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ավերել են Իրաքի ճարտարապետական հուշահամալիրը, որը հայտնի է որպես «Աստծո դարպասներ»: Այն կանգնեցվել է շուրջ 2000 տարի առաջ:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` Իրաքի հնագիտական վարչությունը դեռ չի հաստատել պատմական ժառանգության կառույցի կործանման փաստը:
Նշվում է, որ «Աստծո դարպասները» հնագույն կառույցներից էր, որը ժամանակին առաջնորդում էր դեպի ասորական Նինվե քաղաք:










