Լոխ Նեսի հատակին հայտնաբերվել են «հրեշի» մնացորդներ

17:01 • 13.04.16

Գիտնականները Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվող  Լոխ Նես լճի հատակին հայտնաբերել են  «հրեշի» մնացորդներ, որոնք ամենևին էլ չեն պատկանում առեղծվածային ջրային արարածին:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ստորջրյա սարքավորումը հայտնաբերել է 1960-ականներին «Շերլոք Հոլմսի անձնական կյանքը» ֆիլմի նկարահանումների համար ստեղծված «հրեշի» մնացորդները:


Ըստ լեգենդի՝ շոտլանդական լճի խորքում բնակվում է նախապատմական արարած, որի գոյության վերաբերյալ բազմիցս ներկայացվել են կեղծ լուսանկարներ ու տեսանյութեր:

 

Լոխ Նեսի հատակին հայտնաբերվել են «հրեշի» մնացորդներ