Apple-ն ու ՀԴԲ-ն ցուցմունքներ կտան սմարթֆոնների կոտրման գործի շրջանակում

09:53 • 15.04.16

Apple ընկերության և Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները ելույթ կունենան ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ ցուցմունքներ կտան սմարթֆոնների կոտրման հարցում տարաձայնությունների պատճառով, գրում է РИА Новости-ն:
 

Գործակալության տվյալներով` Apple-ի գլխավոր խորհրդական Բրյուս Սյուելը և ՀԴԲ-ի տնօրենի` գիտության և տեխնոլոգիաների գործով գործադիր օգնական Էմի Հեսը ցուցմունքներ կտան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2 տարբեր հանձնաժողովների առաջ։ Նիստին կմասնակցեն նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ։

 

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները դատարանի միջոցով պահանջել էին Apple-ից օգնել բացահայտել ահաբեկչի iPhone-ի տվյալները, ով 14 մարդ էր սպանել Սան Բերնարդինո քաղաքում: Սակայն երբ ՀԴԲ-ին հաջողվել է կոտրել հեռախոսն առանց օգնության, հայցը հետ է կանչվել։

 

Apple-ն ու ՀԴԲ-ն ցուցմունքներ կտան սմարթֆոնների կոտրման գործի շրջանակում