Հունաստանում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-րդ դարի ընդհանուր գերեզման

10:54 • 15.04.16

Հնագետներն Աթենքի մոտակայքում հայտնաբերել են 2 ընդհանուր գերեզման, հայտնում է Интерфакс-ը` արևմտյան ԶԼՄ-ներին հղումով։

 

Ենթադրաբար, հայտնաբերված գերեզմաններում կան 80 մարդու մնացորդներ, որոնք, հնարավոր է, պատկանել են աթենացի Կիլոնի կողմնակիցներին, ով փորձել է գրավել իշխանությունը մ.թ.ա. 7-րդ դարում:
 

Փոքր ծաղկամանները, որոնք հայտնաբերվել են կմախքների մոտ, թույլ են տալիս մասնագետներին որոշել գերեզմանի տարիքը` մ.թ.ա. 675-650թթ.:


«Դա եղել է քաղաքական մեծ ցնցումների ժամանակաշրջան»,- նշել է Հունաստանի մշակույթի նախարարը:
 

36 կմախքների ձեռքերը կապված են եղել երկաթով: Նրանց մեծ մասը թաղվել են շարքերով, ոմանք որովայնի վրա, մյուսները` մեջքի։


 

Հունաստանում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-րդ դարի ընդհանուր գերեզման