Microsoft-ը դատի է տվել ԱՄՆ-ի իշխանություններին. ԶԼՄ-ներ

01:02 • 15.04.16

Microsoft  ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ իշխանությունների նկատմամբ` պահանջելով իրեն իրավունք տրամադրել` հաճախորդներին տեղեկացնելու նրանց էլ. փոստին հասանելիություն ստանալու դեպքում:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ իշխանությունները խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը` թույլ չտալով Microsoft-ին տեղեկացնել իր հաճախորդներին վերջիններիս էլեկտրոնային փոստի հասցեները դատարանի պահանջով տրամադրելու մասին:


Microsoft-ի իրավաբանները հայտարարում են, որ նման գործունեությունը խախտում է ԱՄՆ Սահմանադրության 4-րդ փոփոխությունը, որը արգելում է գաղտնի խուզարկությունը:
  

 

Microsoft-ը դատի է տվել ԱՄՆ-ի իշխանություններին. ԶԼՄ-ներ