Huawei-ն վիրտուալ իրականության ակնոց է ներկայացրել
Huawei ընկերությունը ներկայացրել է Huawei VR վիրտուալ իրականության ակնոցը: Ակնկալվում է, որ նորագույն սարքավորումը կկարողանա մարտահրավեր նետել Samsung-ի նմանօրինակ Gear VR գաջեթին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` երկու ապարատային լուծումներում էլ բացակայում է էկրանը, այդ իսկ պատճառով դրանք աշխատացնելու համար անհրաժեշտ է USB լարով միացնել սմարթֆոնին:
Huawei VR ակնոցը աշխատելու է նույնանուն ապրանքանիշի վերջին մոդելի P9, P9 Plus և Mate 8 սմարթֆոնների հետ:
Վիրտուալ իրականության ակնոցը խոստանում է 95 աստիճանի դիտման անկյուն, 360 աստիճանի ձայնային համակարգ և կապույտ լույսի ներկառուցված զտիչներ, որոնք կկանխեն աչքերի հոգնածությունը:
Նորույթի թողարկման ամսաթիվն ու արժեքը չի հաղորդվում, սակայն գնման ժամանակ հաճախորդներին խոստանում են ավելի քան 4000 ֆիլմեր, 40 անվճար խաղեր և հարյուրավոր համայնապատկերներ:














