Արհեստական ինտելեկտն արդեն կարողանում է ծրագրել և բարելավել պատկերի և տեսանյութի դիզայնը

00:18 • 16.04.16

Լոնդոնի Կայսերական քոլեջի շրջանավարտները ստեղծել են Magic Pony արհեստական ինտելեկտը, որն ունակ է վերլուծել և կատարելագործել համացանցից վերցրած ցածրորակ պատկերն և տեսանյութը:

 

Ինչպես հաղորդում է MIT Technology Review-ն` տեխնոլոգիայում կիրառվում է մեքենայական ուսուցման սկզբունքը. ծրագրավորողները արհետական ինտելեկտում ներբեռնում են բարձր որակի պատկերը, որն այնուհետև կրկնօրինակվում է վատ որակով: Ծրագիրն ուսումնասիրում է, թե որն է երկու տարբերակների միջև տարբերությունը և այդպիսով սովորում է «մտածելով վերականգնել» վիզուալ մանրամասները:


Magic Pony-ի ստեղծողներն իրենց ստեղծագործության հնարավորությունները ցուցադրել են առցանց-վիդեոխաղի հեռարձակման օրինակով: Ծրագիրը կարողացել է բարելավել ինտերֆեյսի և գրաֆիկական օբյեկտների հստակությունը

 

Արհեստական ինտելեկտն արդեն կարողանում է ծրագրել և բարելավել պատկերի և տեսանյութի դիզայնը