Ֆրանսիացիները smart անձրևանոց են ստեղծել, որը կես ժամ առաջ հուշում է` անձրևելու է, թե ոչ (տեսանյութ)
Ֆրանսիացիները կյանքի են կոչել «կախարդական» անձրևանոցը, որը ոչ միայն եղանակային կանխատեսումներ է անուն, այլև այն անհնար է մոռանալ:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` բարձր տեխնոլոգիական անձրևանոցը աշխատում է սմարթֆոնի հավելվածի հետ սինքրոնացված` 30 րոպե առաջ հեռախոսի տիրոջն ուղարկելով եղանակային պայմանների մասին տեղեկատվությունը և հիշեցում, եթե հանկարծ տերը մոռանում է վերցնել անձրևանոցը:
Smart անձրանոցը նախագծել են ֆրանսիական Wezzoo ընկերության մասնագետները: Ծիածանագույն անձրևանոցն ստացել է Oombrella անվանումը: Այն ներկայանում է երկու տարբերակով` դասական (1 մետր երկարությամբ, կլոր բռնակով) և ժամանակակից (25 սմ երկարությամբ` ուղիղ բռնակով):













