Չինաստանում հումանոիդ կին ռոբոտ են ստեղծել (լուսանկարներ)

15:42 • 17.04.16

Չինական Հեֆեյ քաղաքի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները ստեղծել են ինտերակտիվ հումանոիդ կին ռոբոտ, որին առաջին հայացքից դժվար է տարբերել իսկական կնոջից:
 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ցզյա Ցզյա անունը ստացած «սուպերկինը» կարողանում է խոսել, շարժվել ու ունի  նորմալ մարդուն բնորոշ դիմախաղ:
 

«Խնդրում եմ, ինձ շատ մոտիկից մի նկարեք, դա գիրացնում է դեմքը»,-դիմել է ռոբոտը լրագրողներին:
Դրա ստեղծողները պատմել են, որ Ցզյա Ցզյան 3 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է և, ի տարբերություն ռոբոտների նախորդ սերնդի, դրա աչքերը շատ ավելի բնական են շարժվում, իսկ խոսքն էլ համաձայնեցված է շուրթերի շարժումների հետ:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ նմանատիպ ռոբոտ է ստեղծվել Ճապոնիայում, որտեղ այն նույնիսկ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում: