Շվեդ տղամարդը մեքենայի և հեծանիվի հիբրիդ է ստեղծել (տեսանյութ)

23:18 • 18.04.16

Business Insider-ը ներկայացրել է շվեդ Միքայել Քելմանի նորարարությունը` մեքենայի և հեծանիվի հիբրիդը, որն ստացել է PodRide անվանումը:

PodRide-ն իրենից քառանիվ հեծանիվ է ներկայացնում, որը պատված է տանիքով, որը մեքենայի տեսք է տալիս  հեծանիվին: Տանիքը պաշտպանում է վարորդին եղանակային տարբեր դրսևորումների ժամանակ:

Հեծանիվ-մեքենան տեղաշարժվում է ոտնակների պտույտի արդյունքում: Այն նաև համալրված է էլեկտրական շարժիչով: Հեղինակի խոսքով` իր ստեղծագործությունն առավել հարմարավետ և անվտանգ հեծանիվ է:

Նա նշում է, որ PodRide-ը կարող է 60 կմ/ժամ արագություն զարգացնել, բացի այդ, ընդարձակ բեռնախցիկ ունի, ինչպես ավտոմեքենան։
 

 

Շվեդ տղամարդը մեքենայի և հեծանիվի հիբրիդ է ստեղծել (տեսանյութ)