Օրական երկու բաժակ գինին նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը. հետազոտություն
Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները եկել են այն եզրակացության, որ օրական երկու բաժակ գինին օգնում է այրել ավելորդ ճարպերը:
Ինչպես ասվում է La Vanguardia պարբերականում հրապարակված զեկույցում` գիտնականները 13 տարվա ընթացքում հետևել են տարբեր տարիքի մոտ 20 000 կանանց կենսակերպին, սննդակարգին և առողջական վիճակին: Հետազոտության արդյունքում նրանք պարզել են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նվազեցնում է ավելորդ քաշ ձեռք բերելու վտանգը և օգնում է ճարպակալման դեմ պայքարին:
«Որոշ գիտական հետազոտություններ ապացուցել են միջերկրածովյան սննդակարգում կարմիր գինու չափավոր (օրական` 250 մլ) օգտագործման առավելությունը: Խոսքը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման և արյան շրջանառության բարելավման մասին է», - ТАСС-ը մեջբերում է սննդաբան Սառա Անտոլինի խոսքը:
Բացի այդ, փորձագետի խոսքով` կարմիր գինու պարունակության մեջ առկա ռեսվերտրոլ բաղադրիչը ըմպելիքը վերածում է ճարպերն այրելու հարցում ակտիվ «օգնականի»:










