Bentley-ն ներկայացրել է կահույքի նոր հավաքածուն (լուսանկարներ)
Bentley ընկերությունը Միլանում կայացած Salone del Mobile ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է նորաոճ կահույքի նոր հավաքածուն։
Ինչպես հայտնում է Euromag-ը, հավաքածուում ներառված են սեղաններ, աթոռներ, բազմոցներ ու բազկաթոռներ, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են` պատրաստված բարձրակարգ նյութերից։
Նշվում է, որ բրենդի դիզայներները նմուշները ստեղծելիս նախապատվությունը տվել են չեզոք ու նուրբ երանգներին։ Ինչ վերաբերում է նորույթների գներին, ապա դրանք չեն հրապարակվել։















