2017 թվականին Apple-ը կներկայացնի «թափանցիկ» iPhone. Business Insider
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հիմնովին կփոխի iPhone սմարթֆոնի արտաքին դիզայնը` 2017 թվականին ներկայացնելով պողպատի փոխարեն թափանցիկ ապակուց պատրաստված նմուշ։
Ինչպես նշում է The Business Insider-ը, այս մասին հայտնել է Apple-ի արտադրական գծով վերլուծաբան Մին Չի Կուոն` քաջատեղյակ աղբյուրների հղումով: Նրա հավաստմամբ՝ 2017թ. ներկայացվելիք նոր iPhone-ը կունենա բարձրորակ AMOLED էկրան։
Մասնագետի կանխատեսման համաձայն՝ iPhone 7-ն իր չափերով կլինի ավելի փոքր, քան iPhone 6S Plus-ը: Այն կլիցքավորվի առանց լարի ու համալրված կլինի կենսաչափական ճանաչողական գործառույթով:











