Google-ը «կենդանի» պատյաններ է ստեղծել Nexus սմարթֆոնների համար (տեսանյութ)
Google ընկերությունը Nexus սմարթֆոնների համար «կենդանի» պատյանների շարք է թողարկել:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` պատյանը ոչ միայն պաշտպանում է հեռախոսը մեխանիկական վնասվածքներից, այլև սինքրոնացնում է սմարթֆոնի պարունակությունը հատուկ ներկառուցված չիպի և Live Case հավելվածի օգնությամբ:
Թողարկվել է Live Case պատյանի երկու տարբերակ: Առաջինը «լուսանկարչականն» է (Photo case), որի օգնությամբ պատյանի մակերեսին կարելի է ներբեռնել ցանկացած պատկեր` տարբեր էֆեկտներ ու գույներ հաղորդելով նախընտրած լուսանկարին, ինչպես նաև սլայդ-շոու կազմակերպել:
Երկրորդ տարբերակը «քարտեզայինն» է (Place case), որը պատյանի վրա արտացոլում է Google-ի քարտեզը` ընթացիկ կամ ցանկացած տեղադիրքով:
Nexus 5X, Nexus 6 և Nexus 6P մոդելների համար նախատեսված պատյանը կարժենա 35 դոլար:










