Արդյո՞ք վտանգավոր է, երբ ինքնաթիռը մտնում է տուրբուլենտության գոտի. օդաչուի մեկնաբանությունը

23:27 • 19.04.16

Մարդկանց մեծ մասը ովքեր նստել են ինքնաթիռ, «հանդիպած» կլինեն տուրբուլենտության, գրում է mirror.co.uk-ը: 

Ուղևորների մի մասը դա ընդունում է նորմալ և նույնիսկ հաճելի, իսկ շատերը ենթարկվում են խուճապի, երբ տուրբուլենտության հետևանքով ճամպրուկը ընկնում է կամ ուտելիքը թափվում է: 

Պարբերականը գրում է, որ  օդաչու Պատրիկ Սմիթը  AskThePilot.com կայքում պատասխանելով տուբուլենտության վերաբերյալ հարցերին՝ նշում է, որ այն նորմալ երևույթ է և ավելի շատ հարմարավետության խնդիր է, քան անվտանգության:

Օդաչուի խոսքով՝ տուբուլենտության պարագայում ինքնաթիռը չի շեղվում իր ուղուց և միայն փոփոխում է արագությունը նման գոտի մտնելուց:

Տուրբուլենտությունը օդանավը չի կարող գլխիվայր շրջել, ուղևորությունը կարող է անհարմար թվալ, բայց ինքնաթիռը չի կործանվի:

Արդյո՞ք վտանգավոր է, երբ ինքնաթիռը մտնում է տուրբուլենտության գոտի. օդաչուի մեկնաբանությունը